Եվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք
EconomicsԵվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք։ Aurora Energy Research-ի վերջին հետազոտության համաձայն՝ մինչև 2030 թվականը կուտակիչ համակարգերով համալրված էներգետիկ նախագծերի հզորությունը կաճի ավելի քան 450%-ով՝ 2025 թվականի 6,3 ԳՎտ-ից հասնելով 35 ԳՎտ-ի։ Այս միտումը պայմանավորված է արևային և քամու կայանների արագ զարգացմամբ, ինչպես նաև եվրոպական շուկայում էլեկտրաէներգիայի բացասական գների հաճախակիացմամբ։ Բացասական գները ձևավորվում են, երբ արտադրությունը գերազանցում է պահանջարկը, ինչը սովորաբար տեղի է ունենում արևոտ կամ քամոտ օրերին, հատկապես հանգստյան օրերին։
Նման իրավիճակներում արտադրողները ստիպված են լինում վճարել ցանցային օպերատորներին ավելցուկային էներգիան ընդունելու համար։ Այս խնդրի լավագույն լուծումը հիբրիդային նախագծերն են, որտեղ կայաններն աշխատում են հզոր մարտկոցների հետ միասին։ Սա թույլ է տալիս էներգիան չվաճառել վնասով, այլ կուտակել և բաց թողնել ցանց այն ժամանակ, երբ գները կայունանում են։ Ներկայումս նման նախագծերի ավելի քան 60%-ը բաժին է ընկնում արևային էներգետիկային։ Էներգահամակարգերի հավասարակշռման խնդիրը հատկապես սուր է Գերմանիայում, Նիդեռլանդներում և Իսպանիայում, որտեղ 2025 թվականին բացասական գներով ժամերի քանակը գերազանցել է 500-ը։
Ներդրումային գրավչության տեսանկյունից առաջատարը Գերմանիան է, որին հաջորդում են Միացյալ Թագավորությունն ու Բուլղարիան։ Իսպանիան, Հունգարիան և Ֆրանսիան նույնպես դիտարկվում են որպես հեռանկարային շուկաներ՝ շնորհիվ ընթացող օրենսդրական բարեփոխումների։ Բացի այդ, աճին նպաստում է նաև վերականգնվող աղբյուրների գեներացիայի հարկադիր սահմանափակումների ավելացումը, ինչը էներգիայի պահեստավորումը դարձնում է ոչ թե ցանկություն, այլ տնտեսական անհրաժեշտություն։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am