Դավթաշենի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գnղության դեպքեր են բացահայտել
SocietyԴավթաշենի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:
Մայիսի 11-ին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվել էին ավտոմեքենաներից կատարված 11 գողության վերաբերյալ հաղորդումներ։ Ընդ որում, բոլոր դեպքերում էլ տարել էին կողային հայելիների ապակիներ ու թողել տելեգրամյան նույն հասցեի հղումով թերթիկներ։ Իրավապահները պարզել են, որ ավտոմեքենաներից գողությունները կատարել են Երևանի բնակիչներ 23-ամյա երկու երիտասարդ և 17-ամյա մի պատանի։
Մայիսի 22-ին նրանցից երկուսը հայտնաբերվել և ներկայացվել են դատարան։ 23-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, իսկ 17-ամյա պատանու նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողություն ու բացակայելու արգելք։
Ձեռնարկվում են միջոցներ 23-ամյա մյուս երիտասարդին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։