Փաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է.
newizv.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է ավտոկրատիայի, newizv.ru-ին ասել է քաղաքագետ, «Դիգորիա» փորձագիտական ակումբի համակարգող և Միջազգային հետազոտությունների և սոցիոլոգիայի ինստիտուտի հանրային տեղեկատվական նախագծերի բաժնի փոխտնօրեն Գառնիկ Թումանյանը։ «Ընտրությունները Հայաստանում հաղթում են ոչ թե վարկանիշներով, այլ վարչական ճնշումներով, կեղծիքներով և քաղաքական մանևրներով։ Իր իշխանության տարիներին Նիկոլ Փաշինյանը հասել է ֆենոմենալ արդյունքների. մի ժամանակ ժողովրդավարական եղած երկիրը վերածվել է ավտոկրատիայի՝ ֆորմալ խորհրդարանական համակարգով։ Ավելին, հաստատված ռեժիմը տարեցտարի բարելավում է իր դիրքերը ժողովրդավարության և խոսքի ազատության արևմտյան վարկանիշներում և ինդեքսներում», - ասել է Թումանյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հզոր քարոզչական մեքենան, որին աջակցում են տարբեր եվրոպական և ամերիկյան խորհրդատվական և տեխնոլոգիական ընկերություններ, բավականին դրական տեղեկատվական միջավայր է ստեղծում Փաշինյանի շուրջ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, շարունակել է քաղաքագետը։ «Իսկ իրականում այդ քաղաքական գործչի իրական վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակում այն պահից ի վեր, երբ նա առաջին անգամ իշխանության եկավ», ընդգծել է Թումանյանը։ Դա պայմանավորված է չլուծված սոցիալ-տնտեսական խնդիրներով, Ղարաբաղյան հակամարտությունում պարտությամբ և այն ամենից աստիճանական հրաժարմամբ, ինչը մի ժամանակ համարվում էր հպարտության աղբյուր հայ հասարակության մեջ, բացատրել է զրուցակիցը newizv.ru-ին։ Ընտրողները բավականին հոգնել են այն անվերջ պոպուլիզմից, որը խափանվում է լուծումների բացակայության պատճառով, նշել է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի, թե ով կկառավարի երկիրը հաջորդ հինգ տարվա ընթացքում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում