ԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը ծրագրում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ի գործողությունների համար տրամադրվող կործանիչների քանակը և դուրս բերել իր այլ ինքնաթիռների և նավերի մի մասը։ Այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին և իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկյան ռազմական ներկայության կրճատման պլանը, որն առկա է NYT-ի մոտ, ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցները ստացել են հունիսի սկզբին։ Ըստ այդ փաստաթղթի՝ Միացյալ Նահանգները կկրճատի F-16 և F-15E կործանիչների քանակը մոտ 150-ից մինչև 100-ը։
Բացի այդ, Վաշինգտոնը մտադիր է դուրս բերել ծովային հետախուզության ինքնաթիռների մի մասը՝ դրանց թիվը կնվազի 26-ից 15-ի, նշում է թերթը։ Բացի այդ, Միացյալ Նահանգները ծրագրում է տարածաշրջանից տեղափոխել իր բոլոր ութ լիցքավորող ինքնաթիռները։ NYT-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը ցանկանում է նաև վերաբազավորել հրթիռային սպառազինությամբ սուզանավը և ավիակիրը՝ իր խմբավորումով, այսինքն՝ տասնյակ կործանիչներ և նավեր։
Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել հրատարակության տեղեկությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ դիտարկում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մասնակցությունը վերանայելու հնարավորությունը, քանի որ դաշինքը չի աջակցել Վաշինգտոնին Թեհրանի հետ պատերազմում։
Հետևեք մեզ՝ այստեղ