ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ձկնորսության համաշխարհային օր
Ջիբութի՝ Անկախության օր
Նիկարագուա՝ Նիկարագուական դիմադրության օր
Ռուսաստան՝ Երիտասարդության օր
Տաջիկստան՝ Ազգային միասնության օր
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1829 - Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Էրզրումը գրավվել է ռուսական բանակի կողմից։
1970 - Վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Խերանյանը։
1976 - Ծնվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բոլիվիայի հետ։
1993 - Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերն ազատագրել են Մարտակերտ քաղաքը։
2006 - Ամերիկահայ երիտասարդների մի խումբ քայլարշավ է սկսել Լոս Անջելեսից Վաշինգտոն՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը։
2007 - Փարիզի Լյուքսեմբուրգյան պալատում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահներ Ժան-Կլոդ Գոդենի և Գի Ֆիշերի մասնակցությամբ բացվել է հայ ժամանակակից արվեստին նվիրված ցուցահանդես։
2008 - Հայաստանի արտգործնախարարությունում կազմակերպվել է Երևան-Պրիշտինա հեռուստակամուրջ՝ Կոսովոյում գտնվող հայաստանցի խաղաղապահների և նրանց հարազատների համար։
2012 - Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը գնվել է վրացի սեփականատիրոջից և փոխանցվել Գրողների համահայկական հիմնադրամին։
2018 - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
ԱՇԽԱՐՀ
1615 - Առաջին անգամ Եվրոպա է բերվել թեյը։
1838 - Ծնվել է գերմանացի կոնստրուկտոր-զինագործ Պետեր Պաուլ Մաուզերը։
1873 - Վախճանվել է ռուս նշանավոր գրող, դիվանագետ Ֆեոդոր Տյուտչևը։
1905 - Ռուսական «Պոտյոմկին» զրահանավի վրա ապստամբություն է սկսվել։
1910 - Ռուսաստանի Պետական դուման ընդունել է ստոլիպինյան ագրարային բարեփոխումների օրենքները։
1931 - Իգոր Սիկորսկին ԱՄՆ-ում ստացել է ուղղաթիռի ստեղծման արտոնագիր։
1941 - Վորոնեժի Կոմինտեռնի գործարանում հավաքվել են առաջին ԲՄ-13 հրթիռային համակարգերը, որոնք հայտնի են «Կատյուշա» անունով։
1967 - Անգլիայի Էնֆիլդ քաղաքում տեղադրվել է առաջին բանկոմատը։
1977 - Ծնվել է իսպանացի ճանաչված ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը։
1981 - Ընդունվել է Կամբոջայի Սահմանադրությունը։
1988 - Փարիզի Լոնդոնյան կայարանում բախվել է երկու մերձքաղաքային գնացք, որի հետևանքով զոհվել է 56 մարդ, իսկ 57-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
1997 - Ավարտվել է Տաջիկստանի քաղաքացիական պատերազմը։
2001 - Վախճանվել է ամերիկացի դերասան, «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ջեք Լեմոնը։
2010 - Իսլանդիայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունների մասին օրենքը, և նույն օրը գրանցվել է աշխարհում առաջին միասեռ ամուսնությունը, որը իրականացրել է այդ երկրի կառավարության ղեկավար, վարչապետ Յոհան Սիգուրդարդոտտիրը։
2022 - Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության ժամանակ հրթիռային հարված է հասցվել Կրեմենչուկ քաղաքում գտնվող առևտրի կենտրոնին, զոհվել է 19 խաղաղ բնակիչ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում