Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել
International newsԹուրքիայի Իզմիր նահանգի Դիքիլի շրջանի գյուղատնտեսական տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև անտառային գոտում։ Դեռևս հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը։ Հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում թե՛ ցամաքային և թե՛ օդային ճանապարհով: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 30 հրշեջ, տասնյակ կամավորներ, 7 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 35 ջրցան մեքենա և 4 բուլդոզեր։ Նշվում է, որ քամին հրդեհի մարման աշխատանքները դժվարացնում է, բայց հաջողվել է այն վերահսկողության տակ առնել։