Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhը
Event of the dayԱյսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Ավան-Առինջի Աճառյան 13 շենքի բակում դի կա։
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Պարեկներն ու ոստիկանները նշված շենքի բակային հատվածում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արայիկ Ս.-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված շենքի տանիքում կամ 4-րդ հարկի պատշգամբում աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։