Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան
Politics«Իմ տղաները, իմ եղբոր տղաները, հարյուր հազար անգամ ավելի բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո։ Թող ինքն իր մասին մտածի»,- նախքան դատական նիստը լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ բոլորն էլ հարգելի պատճառով չեն ծառայել. «Պապիկյանը սկի չի երազի, թե ինչքան բան են արել այդ տղաները Հայաստանի բանակի համար»։
Ս. Կարապետյանը նաև նշեց, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հերթական ապօրինի վարույթն է հարուցված. «Այդքան վարույթ են հարուցում, մենք գիտե՞նք ինչի են հարուցել։ Եթե ուզեն, մեղադրանք էլ կառաջադրեն»։