Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին, դեկտեմբերի 16-ին հարյուրավոր մարդիկ են հավաքվել Սիդնեյում՝ զոհված պատանդների հիշատակը հարգելու համար:
Ըստ վերջին տվյալների` պատանդներին ազատելու օպերացիայի իրականացման արդյունքում զոհվել է 3 մարդ, 6 մարդ հոսպիտալացվել է: Զոհերի թվում է նաև ինքը հանցագործը՝ ծագումով Իրանից Մեն Հարոնը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ի առավոտյան՝ զինված անձը պատանդ էր վերցրել Սիդնեյի Կենտրոնական բանկի շենքում գտնվող Lindt սրճարան-խանութի 17 այցելուի: Պատանդներին ստիպել էր ապակու վրա արաբերեն գրությամբ դրոշ փակցնել: 16 ժամ անց ոստիկանությունը սրճարանի վրա գրոհ էր ձեռնարկել: