Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով TASS-ին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դեռ ուսումնասիրում է Ուկրաինային ռազմական օգնության և ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը: Այդ մասին հաղորդում է Սպիտակի տան ներկայացուցիչը:
Նա նշել է, որ պետության ղեկավարը խիստ անհանգստացած է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից, սակայն Վաշինգտոնը մտադիր է համաձայնեցված գործել իր դաշնակիցների հետ, որպեսզի վնաս չհասցնի ամերիկյան բիզնեսին: