Սյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ` օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Ագարակ-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Սլավա Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» և Երևանի բնակիչ 59-ամյա Հարություն Բ.-ի վարած «Opel Frontera» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Սլավա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով էլ «ՎԱԶ 2121»-ը գլխիվայր շրջվել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Սլավա Հ․-ն աշխատում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ Հարություն Բ․-ն՝ Ագարակի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
Հետևեք մեզ՝ այստեղ