Սիլվեստր Ստալոնեն ակտիվորեն սկսել է “Ռեմբո 5” ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները: “Ես սկսել եմ մարզվել: Ֆելմում ես պատրաստվում եմ հանդես գալ որպես իսկական մսագործ, որը սակայն ունի ինտելեկտ: Ես լինելու եմ մարդասպան, սակայն մարդասպան, ով ունի մեծ սիրտ”,- ասել է Ստալոնեն` մեկնաբանելով առաջիկայում իրեն սպասվող նկարահանման աշխատանքները: Թե երբ կմեկնարկեն ֆիլմի նկարահանումները, Ստալոնեն չի մանրամասնել: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ արդեն ԶԼՄ-ները շրջանառության մեջ էին դրել լուրեր առ այն, որ Սիլվեստր Ստալոնեն ցանկանում է իր աշխարհահռչակ “Ռեմբո”-ի հինգերորդ մասը նկարահանել ֆանտաստիկայի ժանրում, որտեղ ֆիլմի գլխավոր հերոսը կպայքարի իրական հրեշի դեմ: Սակայն այնուհետև Ստալոնեն մտքափոխվեց ու որոշեց, որ նոր “Ռեմբո”-ն կլինի դրամայի ժանրում: