Օգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․
«Հայաստանի մոտ 350 կանայք միացել են Արեգնազ Մանուկյանի պաշտպանության կոչին: Իրենց ստորագրությունը դրած կանայք ինձ են դիմել այս անմարդկային երևույթի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու առաջարկությամբ:
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջեւ։
Օգոստոսի 19-ին, ժամը 12-ին Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն քաղաքական դրդապատճառներով բանտարկված քաղաքացիների:
Հայաստանում սահմանադրական և Մարդու իրվունքների համապարփակ կոնվենցիայի իրավունքները կոպտագույն կերպով խախտվում են, սակայն ԵՄ-ն տարօրինակ լռություն է պահպանում, դրանով իսկ զորակցելով այդ անօրինականություններին:
Օգոստոսի 19-ին Արեգնզ Մանուկյանի 13-ամյա դստեր ծննդյան օրն է, ով զրկված է իր մոր հետ որևէ շփում ունենալուց, դրանով ենթարկվելով հոգեբանական խոշտանգման:
Արեգնազ Մանուկյանի ու բոլոր քաղբանտարկյալների պաշտպանությունը մեր բոլորիս քաղաքացիական, ու, առհասարական, մարդկային պարտքն է»:
Հետևեք մեզ՝ այստեղ