Պակիստանում, որտեղ 130 մարդ է զոհվել Փեշավար քաղաքի դպրոցի վրա թալիբների կողմից իրականացված հարձակման հետևանքով, եռօրյա սուգ է հայտարարվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին:
Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել 130 մարդ, որոնցից առնվազն 100-ը երեխաներ են: Ավելի քան 120 մարդ վիրավորվել է: Նրանց հիվանդանոց են տեղափոխում հրազենային և բեկորային վնասվածքներով: