ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր, Սլովակիա՝ Սլովակյան ազգային ապստամբության տարելիցի օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի ՆԳ-ի հատուկ նշանակության ուժերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
886- վախճանվել է Բյուզանդիայի հայազգի կայսր Բարսեղ Ա-ն:
1827 – Ռուս-պարսկական պատերազմի (1826—1828) ժամանակ տեղի է ունեցել Օշականի (Աշտարակի) ճակատամարտը պարսկական գահի ժառանգորդ ԱբբասՄիրզայի զորքի և գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև:
1897 – ծնվել է խորհրդային շրջանի հայ նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլ յան):
1899 – ծնվել է բեմանկարիչ և քանդակագործ Ստեփան Թարյանը (Թարխարարյան):
1951 – ծնվել է դերասան Հարություն Մովսիսյանը:
1953- վախճանվել է դերասան և ռեժիսոր Տիգրան Շամիրխանյանը:
1968 – Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան։
1990 - Երևանում սպանվել են առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներ, հետմահու Հայաստանի ազգային հերոսներ դարձած Գեղազնիկ Միքայել յանը (Չաուշ) և Վիտյա Այվազյանը։
2002- ընդդիմադիր կուսակցությունների գրեթե մեկ շաբաթ տևած բանակցություններն ավարտվել են, և 14 կուսակցության ղեկավար ներկայացուցիչները վերջնական համաձայնության են եկել:
2007- պաշտոնապես հաստատվել է խոզերի «աֆրիկյան ժանտախտի» առկայությունը Հայաստանում:
2018- Ֆրեզնոյում բացվել է Վիլ յամ Սարոյանի տուն-թանգարանը:
2023- հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը շրջափակման մեջ գտնվող Արցախ:
ԱՇԽԱՐՀ
1541- օսմանյան զորքերը գրավել են հունգարական թագավորության մայրաքաղաք Բուդան:
1619 – ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Բատիստ Կոլբերը:
1632 – ծնվել է բրիտանացի մանկավարժ և փիլիսոփա Ջոն Լոկը:
1698 –Պետրոս Մեծը հրամայել է իր ենթականերին սափրել մորուքները և կրել եվրոպական զգեստ:
1756 – Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդն իր 60 հազարանոց բանակով ներխուժել է Սաքսոնիա՝ սկիզբ դնելով 7-ամյա պատերազմին (1756-1763):
1758 –ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում ստեղծվել է առաջին հնդկացիական ռեզերվացիան:
1780 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը:
1799 – վախճանվել է Հռոմի պապ Պիոս 6-րդը:
1831 - Մայքլ Ֆարադեյը բացահայտել է էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը:
1862– ծնվել է բելգիացի ֆրանսալեզու գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա և Նոբել յան մրցանակակիր Մորիս Մետերլինկը:
1883 –Օտտավայում Թոմաս Ախերնը ցուցադրել է առաջին էլեկտրական սղոցը:
1885 – գերմանացի ինժեներ Գոտլիբ Դայմլերը արտոնագրել է մոտոցիկլը:
1897– Բազելում տեղի է ունեցել առաջին սիոնական կոնգրեսը։
1907- Քվեբեքում փլուզվել է կառուցվող կամուրջը, որի արդյունքում զոհվել է 75 աշխատող:
1929-գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիլիժաբլն ավարտել է իր առաջին շուրջերկրյա թռիչքը:
1938 – ԽՍՀՄ-ում մտցվել է բուհերում հեռակա սովորելու օրենք:
1941 - նացիստական Գերմանիան զավթել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինը:
1946 – ծնվել է ամերիկացի լեգենդար հեռացատկորդ Բոբ Բիմոնը:
1949–Սեմիպալատինսկում փորձարկվել է առաջին խորհրդային ատոմային ռումբը` ՌԴՍ-1-ը։
1958 –ծնվել է ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր Մայքլ Ջեքսոնը, որը 13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։
1966- վախճանվել է եգիպտացի աստվածաբան, փիլիսոփա և գրող Սայիդ Կութուբը:
1982– Գերմանիայի Դարմշտադտ քաղաքի Ծանր իոնների ինստիտուտում հայտնաբերվել է պարբերական աղյուսակի 109-րդ քիմիական տարր մայտներիումը։
1995-մահափորձ է իրականացվել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի նկատմամբ. պայթեցվել է նրա ավտոմեքենան, Շևարդնաձեն ստացել է թեթև վնասվածքներ։
2001- հայտնաբերվել է երկարակեցության գենը:
2004- տեղի է ունեցել 27-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը Աթենքում (Հունաստան):
2005– սկսվել է «Փախուստ բանտից» ամերիկյան հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը։
2012– Լոնդոնում սկսվել են 15-րդ ամառային Պարաօլիմպիկ խաղերը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում