ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բարեգործության միջազգային օր, Հնդկաստան՝ Ուսուցչի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1899 - ծնվել է թատերագետ, գրականագետ, արվեստաբան Սարգիս Մելիքսեթյանը:
1904 - ծնվել է գեղարվեստական խոսքի վարպետ Սուրեն Քոչարյանը:
1915- Մուսա լեռան հերոսամարտում հորիզոնում ռազմանավ է երևացել։ Պարզվել է, որ դա ֆրանսիական «Գիշեն» հածանավն է, որ պարեկություն էր կատարում Միջերկրական ծովի այդ մասում։ Հայերը նավապետից օգնություն են խնդրել։
1923 -ծնվել է արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը՝ «Ավետիք Իսահակյան» արձանի ստեղծողը:
1931 - ծնվել է դերասան Լեոնարդ Սարգսյանը:
1943 - ծնվել է ճարտարապետ, ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը:
1948- ծնվել է կրկեսային ճանաչված գործիչ Սոս Պետրոսյանը։
1948- վախճանվել է հայազգի խորհրդային ֆիզիոլոգ, հոգեբան և բժիշկ Գրիգոր Կեկչեևը:
1963- ծնվել է թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր Աննա Էլբակյանը։
1979- վախճանվել է դերասան և թատերական ռեժիսոր Էդուարդ Մուրադյանը:
1989- վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և երաժիշտ Պարույր Մասիկյանը:
1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Աֆղանստանի հետ:
2001-ԼՂՀ-ում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
2004- Երևանում ստեղծվել է «Նարեկացի» արվեստի միությունը:
2006-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
2019-կառավարությունը որոշել է 720 մլն դրամ հատկացնել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներին աջակցություն տրամադրելու նպատակով։
2023- վախճանվել է օլիմպիական եռակի չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը:
ԱՇԽԱՐՀ
699-ծնվել է արաբ իրավագետ և աստվածաբան, հանաֆիականության հիմնադիր Աբու Հանիֆան:
1568 - ծնվել է իտալացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Թոմազո Կամպանելլան:
1666 - մարել է երեք օր շարունակվող Մեծ լոնդոնյան հրդեհը, վառվել է ավելի քան 10 հազար շինություն:
1698- Ռուսաստանի ցար Պետրոս 1-ինը մորուք կրելու հարկ է սահմանել։
1774 -Միխելսոնի ղեկավարած բանակը Սոլենիկյան բնակավայրի մոտ վճռական պարտության է մատնել Եմել յան Պուգաչովի բանակին:
1800 -Բրիտանիան զավթել է Մալթան:
1857- վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա և սոցիոլոգ, պոզիտիվիզմի նախահայր համարվող Օգյուստ Կոնտը։
1862 -անգլիացի օդագնացներ Գլեյշերը և Կոքսվիլլը օդապարիկով բարձրացել են այդ ժամանակ ռեկորդային համարվող 9 կիլոմետր:
1885 -ԱՄՆ-ում Ջեկ Գամերի ավտոսպասարկման կետում առաջին անգամ տեղադրվել է բենզինի պոմպ:
1905- կնքվել է Պոտսմուդյան պայմանագիրը, որով ավարտվել է Ռուս-ճապոնական պատերազմը։
1914- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում Մառնա գետի մոտ սկսվել է 7 օր տևած՝ պատմության ամենամեծ ճակատամարտերից մեկը՝ երկու կողմից ճակատամարտին մասնակցել է մոտ 2 միլիոն զինվոր։
1918 -Ռուսաստանի Սովնարկոմի դեկրետով սկսվել է «կարմիր տեռորը»:
1941- նացիստական Գերմանիան ամբողջովին գրավել է Էստոնիան:
1946 - ծնվել է տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, Queen խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին (իրական անունը՝ Ֆարուխ Բուլսարա):
1972 - պաղեստինյան ահաբեկչական «Սև սեպտեմբեր» կազմակերպությունը պատանդ է վերցրել Մյունխենի օլիմպիական խաղերին մասնակցող իսրայելցի մարզիկներին, որի արդյունքում զոհվել են Իսրայելի հավաքականի 11 մարզիկ և մեկ գերմանացի ոստիկան։
1977- ՆԱՍՍԱ-ն տիեզերք է ուղարկել «Վոյաջեր-1» միջմոլորակային կայանը, որը մինչ օրս տիեզերքում է։
1981 -գրանցվել է առաջին ասիացու մահը ՁԻԱՀ-ից:
1997- վախճանվել է ալբանական ծագմամբ կաթոլիկ միանձնուհի, աշխարհահռչակ բարեգործ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզան։
2022 -Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ, տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ դեսպանատան աշխատակիցներ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում