Հարրի Պոտերի մասին պատմող ֆիլմերի աստղ Դենիել Ռեդքլիֆն իրեն համարում է երջանիկ մարդ, քանի որ գտել է իր սիրուն: Նա անհավանական երջանիկ է, որ հանդիպել է բրիտանացի դերասանուհի Էրին Դարքին: Իր սիրած աղջկա հետ Դենիելը ծանոթացել է “Սպանիր սիրելիներիդ” ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նա միանգամից նկատել է Էրինին ու գերվել նրա գեղեցկությամբ: “Ես միշտ հենց այսպիսի հարաբերություններ եմ փնտրել: Ես ուզում էի, որ իմ ընտրյալ աղջիկը նախ առաջ լինի ինձ համար ընկեր: Էրինի հետ ամեն ինչ ճիշտ այդպես է: Իմ բախտը բերել է նրա դեպքում”,- խոստովանել է Դենիել Ռեդքլիֆը: