Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել Կարապետյան
PoliticsՆիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնից հեռացնելու գործում խելքը գլխին մարդ է պետք, այդ մարդն արդեն կա։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Լրագրողի հստակեցնող հարցին ի պատասխան նա նկատեց՝ խելքը գլխին մարդն ինքն է։
«Ես մի քանի անգամ ասել եմ, ինչի կարիք լինի, մենք անելու ենք։ Ես տեսնում եմ, որ ամենաշատը ես ու դուք եք վռազում, որ ճանապարհենք։ Այս գործին խելքը գլուխը մարդ է պետք, հիմա այդ մարդն արդեն կա, թողեք՝ հանգիստ մաքրենք, պրծնենք։ Այո, ես եմ, կարող է զարմանաք, բայց ես եմ։ Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու»,-հնչող հարցերին կարճ պատասխաններ հնչեցրեց Սամվել Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։