Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
International newsՉափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ հեռանում է Շվեդիայի վարչապետի պաշտոնից։ Նա պաշտոնաթողության խնդրանքով դիմել է խորհրդարանի խոսնակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոսնակին ուղղված նամակը նա հրապարակել է X սոցիալական հարթակում։
«Այժմ խոսնակը պետք է գլխավորի նոր կառավարություն կազմելու հետագա քայլերը», – գրել է Քրիստերսոնը։
Սեպտեմբերի 13-ին կայացած ընտրություններում ընդդիմադիր ձախ կենտրոնամետ դաշինքը (Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցություն, Ձախ կուսակցություն, Շրջակա միջավայրի պահպանության կուսակցություն և Կենտրոնի կուսակցություն) ոչ մեծ առավելությամբ հաղթանակ է տարել կառավարող աջ լիբերալ կուսակցությունների (Չափավոր կոալիցիոն կուսակցություն, «Լիբերալներ» կուսակցություն, «Քրիստոնյա դեմոկրատներ» և «Շվեդիայի դեմոկրատներ») դաշինքի նկատմամբ՝ ձայների 49,5% արդյունքով՝ 48,9%-ի դիմաց։ Ձախ կենտրոնամետ դաշինքը կստանա 176 մանդատ, կառավարող աջ դաշինքը՝ 173:
Հետևեք մեզ՝ այստեղ