Էրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու
International newsԹուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտնել է, որ Թուրքիայում համապետական ընտրություններ տեղի կունենան 2028-ին։
«2027-ի վերջին եռամսյակում ընտրությունների անցկացման հավանականությունը ցածր է։ Ես կանխատեսում եմ, որ դրանք կանցկացվեն 2028-ի ապրիլի 16-ին։ Այս ամսաթիվը խորհրդանշական է. սա նախագահական համակարգին անցնելու վերաբերյալ հանրաքվեի ամսաթիվն է։ Էրդողանը վերջին անգամ է թեկնածու լինելու»,- նշել է Ուչումը։
Հայտարարությանն անդրադարձել է նաև Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և նշել, որ Թուրքիայի ներկայիս նախագահին վերընտրելու համար 2028-ին անցկացվելու են ընտրություններ։ Նա շեշտել է, որ այդ առումով շատ կարևոր պատասխանատվություն է ընկնում կազմակերպությունների ու համախոհների վրա։
«Միասին, ձեռք ձեռքի տված, եղբայրության կապերով և եղբայրության քաղաքականությամբ, տեղում լինելով և մեր քաղաքացիներին բացատրելով, մենք պետք է ապահովենք, որ մեր նախագահի ղեկավարությամբ կրկին ընտրենք «Թուրքական դարը»,- կոչ է արել նախարարը։
Ermenihaber
Հետևեք մեզ՝ այստեղ