«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցում
Գորիսում «Վեոլիա Ջուր» ընկերությունը պարտադիր կապիտալ աշխատանքների 2026 թվականի ծրագրի շրջանակում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցման աշխատանքներ։
Ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ վերակառուցել քաղաքի բաշխիչ ցանցի՝ մինչ այժմ չփոխարինված վերջին խոշոր հատվածը։ Կառուցվելու և փոխարինվելու է շուրջ 12.5 կմ ջրագիծ՝ 25-ից մինչև 315 մմ տրամագծով խողովակներով, ինչպես նաև կփոխարինվեն շուրջ 350 առանձնատների մուտքագծեր։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև վերանորոգել Կոռնիձոր գյուղի վթարային վիճակում գտնվող օրվա կարգավորիչ ջրամբարը և Գորիսում շուրջ 180 մետր երկարությամբ կոյուղատար։
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 540 միլիոն դրամ։ Աշխատանքների արդյունքում նախատեսվում է Գորիսում նվազեցնել շուրջ 25 լիտր/վայրկյան ջրակորուստ, որի արդյունքում կբարելավվի քաղաքի ջրամատակարարումը
Մանրամասները՝ տեսանութում.