Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լևոն Անանյանի ծննդավայր Կողբում բացվեց նրա անունը կրող պուրակ և հուշարձան

ՀԳՄ երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի ծննդավայր Կողբ գյուղում բացվեց նրա անունը կրող պուրակն ու հուշարձան աղբյուրը: Միջոցառմանը, որ նախաձեռնել էին «Լոռվա Ձոր» և «Նոյեմբերյան» հայրենակցական միություններն ու Հայաստանի գրողների միությունները, մասանկցում էին Անանյանի գրչակից ընկերները, անվանի մտավորականներ, գրողի արվեստի երկրպագուներ և նրա բազում հայրենակիցներ: «Լոռվա Ձոր» հայրենակցական միության ղեկավար, ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, բացման խոսքում ասել է. «Լևոն Անանյանը մեկ տարի բացակայում է: Ուղիղ մեկ տարի առաջ Լևոնը եղել է այս վայրում, և մենք եկել ենք նրա հետ հանդիպելու, հանդիպելու այս արձանի տեսքով, եկել ենք զրուցելու, մեր հիշողություններն արտահայտելու, այս հրաշալի Պոեզիայի պուրակը բացելու: Եկել ենք հանդիպման գրող, հրապարակախոս, հրաշալի մարդ, անհատ Լևոն Անանյանի հետ»: Երիցյանը նշեց, որ Պոեզիայի պուրակում ամեն տարի պետք է հնչի պոեզիան, երգը, երաժշտությունը, և այդ ամենը պետք է նվիրված լինի Լևոն Անանյանին: «Մենք չհասցրինք մինչև վերջ գնահատել ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանին, որովհետև նա շտապում էր իրականացնել իր ստեղծագործական ծրագրերը, շտապում էր միջոցառումից միջոցառում, հանդիպումից հանդիպում, և երևի միայն ինքն էր հասկանում, որ իր ժամանակը շուտ է կանգ առնելու: Նա շտապում էր տեղավորվել այդ ժամանակում՝ ամեն ինչ լիովին հասցնելու համար»,- ընդգծեց Սերգո Երիցյանը: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Լևոն Անանյանի հետ աշխատել է թե' Հայաստանի գրողների միությունում, թե' «Գարուն» ամսագրում: «Ամեն օր տեսել եմ, թե ինչպես էր տարբեր տեղեր գնում, գրում հոդվածներ, որոնք հանրության ուշադրության կենտրոնում էին»,- նշեց Միլիտոնյանը` հավելելով, որ 1990-ականների ծանր պահերին և դժվարին ժամանակաշրջանում Լևոն Անանյանը պահեց «Գարուն» ամսագիրը, որը նրա շնորհիվ հրատարակվում էր ամեն ամիս: Նրա խոսքով՝ Անանյանը ոտքի կանգնեցրեց նաև Հայաստանի գրողների միությունը: «Հսկայական աշխատանք է կատարել, ինը տարի միասին աշխատել ենք, տեսել եմ, թե ամենօրյա ինչ ծանր աշխատանք է կատարում: Լևոն Անանյանից հետո աշխատելը և՛ դժվար էր, և՛ պատվաբեր»,- հավելեց Միլիտոնյանը: Անանյանի հայրենակից, գրող Սամվել Բեգլարյանն էլ ընդգծեց, որ Լևոն Անանյանին ճանաչել է 50 տարի: «Ծանր ու դժվար էր լինել նրա ընկերը, որովհետև Լևոնն ում սիրում էր, պահանջկոտ էր նրա նկատմամբ: Լևոն Անանյանի շուրջ համախմբվեց գրողների հրաշալի սերունդ, որը շատ լավ էր աշխատում»,- նշեց նա: Ելույթ ունեցողները կարևորեցին Լևոն Անանյանի գործունեությունը, մարդկային տեսակը և մեծ ներդրումը իր բազմակողմ գործունեության բոլոր ոլորտներում: Ներկաները դիտեցին նաև Կողբի գեղարվեստի դպրոցի սաների գեղանկարների ցուցահանդեսը: Հուշարձանի բացման պատիվը վերապահվեց Լևոն Անանյանի տիկնոջը՝ Աղավնի Գրիգորյանին: Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1992թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ։ Այդ պաշտոնում վերընտրվել է 4 անգամ և ղեկավարել միությունը ավելի քան 13 տարի: Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է 2002 թվականից։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ 2008թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը: Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը կյանքից հեռացավ 2013թ. սեպտեմբերի 2-ին՝ 67 տարեկան հասակում:
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine