Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ակնկալում է Արևմուտքի օգնությունը Մինսկի պայմանավորվածություններն իրականացնելու համար, որոնք ուղղված են Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին:
«Մեզ անհրաժեշտ է գործողությունների համակարգում միջազգային գործընկերների հետ, որպեսզի իրականացնենք իմ խաղաղ պլանը։ Երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել անվտանգության նոր, եվրոպական և գլոբալ մեխանիզմներ »,- նշել է նախագահը։
Նախագահը նշել է, թե հատկապես ինչ օգնություն է պետք Ուկրաինային Արևմուտքից։