Այն երկրները, որոնք ջանքեր են գործադրում նավթի գները իջեցնելու համար, ռիսկի են դիմում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով Իրանի արտաքին գործերի՝ արաբական և աֆրիկյան երկրների հարցերով փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին:
«Որոշ երկրներ, որոնք ջանքեր են գործադրում նավթի գները նվազեցնելու համար, իրենք իրենց են վտանգի ենթարկում»,- կարծում է իրանցի դիվանագետը:
Նավթի գները նվազում են վերջին ամիսների ընթացքում: Ներկայումս Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի դիմաց արժեքը կազմում է 60 դոլարից էլ քիչ։