“Անզսպելիները 3” ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նաև հայտարարություն հնչեց այն մասին, որ դերասան Ջեյսոն Ստետհեմը կնկարահանվի բացառապես չինական շուկայի համար նկարահանվելիք չինական մարտաֆիլմում: Նկատենք, որ դերասանի ներկայացուցիչները, ինչպես նաև “Le Vision Pictures”-ի ղեկավար Ջան Ջաոն, արդեն հաստատել են այդ ինֆորմացիան: Չինական նոր կինոնախագծի մանրամասները, որին կմասնակցի նաև Ստետհեմը, առայժմ չեն հրապարակվում: