«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանին չեք զրկում մանդատից. 2012 թ. այս կողմ նա ընդամենը 1-2 անգամ է եկել պառլամենտ՝ հարցրինք ԱԺ պատասխանատուներից մեկին:
«Գագիկ Ծառուկյանն ամեն ամսվա ավարտին գրավոր դիմում է ԱԺ-ի նախագահին՝ պատճառաբանում, թե ինչու չի մասնակցել խորհրդարանի աշխատանքներին»:
Կարո՞ղ ենք տեսնել այդ թղթերը:«Ո՛չ»:
Ինչո՞ւ: «Դրանք անձին վերաբերող փաստաթղթեր են»:
Բյուլետեննե՞ր են: «Ո՛չ, նա երբեք բյուլետեն չի բերում, նա հիվանդ չէ, ինքներդ եք տեսնում, որ հիվանդի տեսք չունի»:
Բա ի՞նչ է ներկայացնում: «Ներկայացնում է, ասենք, որ միջոցառման է եղել»:
Տարիներով միջոցառմա՞ն է:
«ԱԺ նախագահի իրավունքն է՝ հավատալ դրան կամ ոչ»:
Փաստորեն, ահագին «հավատացյալ» խորհրդարանի նախագահ ունենք:
«Փաստորեն»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում