Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը դեկտեմբերի 18-ի լիագումար նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի վավերացման մասին» օրինագծին: Այս մասին հայտնում է Orer,am-ը` վկայակոչելով «Նովոստի Ղազախստան» գործակալությանը:
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը հսկայական դեր է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, և մեր այդ համագործակցությունը նպաստում է մեր երկրների տնտեսական զարգացմանը»,-հայտնել է Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևը: