Ինչպես հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին, Ռուսաստանի ներկայիս իրավիճակը Ղրիմի համար վճար չէ, այլ սեփական ինքնիշխանությունը և անկախությունը պաշտպանելու արդյունք: Այս մասինն հայտնել է ՌԴ նախագահը:
Նա ընդգծել է նաև, որ Ուկրաինայի արևելքում ճգնաժամը պետք է ավարտվի և ինչքան շուտ, այնքան ավելի լավ:
Պատասխանելով Ուկրաինայի արևելքում գտնվող ռուս վարձու զինվորների մասին ուկրաինացի լրագրողի հարցին՝ Պուտինն ասել է, որ բոլոր ռուսները, ովքեր սրտի կոչով մասնակցում են Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, վարձու զինվորներ չեն, որովհետև նրանք դրա համար փող չեն ստանում: