Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն ներկայումս գերազանցում է Լիոնել Մեսիին:
«Ռոնալդուի մասին շատ խոսելու անհրաժեշտություն չկա: Բավական է միայն նրա խաղը դիտել, երբ նույնիսկ նա վնասվածքով է դուրս գալիս դաշտ: Նա նյարդայնանում է, երբ գոլ չի խփում, և դա պրոֆեսիոնալիզմի օրինակ է: Ռոնալդուն շարունակում է մնալ համար մեկը՝ անկախ նրանից, որ Մեսսին ռեկորդներ է սահմանում»,- Կարլոսի խոսքը մեջբերում է Onda Cero-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Մեսսին Նոյմերի հետ պայքարում են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար: