ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Ղրիմի տնտեսական շրջափակման մասին՝ արգելելով ցանկացած տնտեսական հարաբերություններ թերակղզու հետ: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին:
«Այսօր իմ կողմից ստորագրված հրամանագիրը քայլեր կձեռնարկի Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցում: Այս հրամանագիրն արգելում է ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների արտահանումը Ղրիմ և արգելում է ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների ներմուծումը Ղրիմից, ինչպես նաև նոր ներդրումները Ղրիմում»,- ասել է Օբաման:
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին էր հայտարարել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը: