Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ագիրո Սակիի հայտարարությանը։ Վերջինս իր հայրենակցին լավ հոգեբան էր կոչել։
-Ես միայն մարզիչ եմ, ոչ թե հոգեբան կամ հոգեբույժ։ Հնարավոր է՝ ապագայում ինձ նմա մասնագետ պետք գա այսքան մամուլի ասուլիսներից հետո։ Ես նախընտրում եմ միայն մարզիչ լինել։ Ես պետք է օգտագործեմ ֆուտբոլիստի իմ փորձն ու ցանկանում եմ իմ խաղացողների հետ լավ հարաբերություններ ունենալ.,-Անչելոտիի խոսքն է մեջբերում «AS» պարբերականը։
Հիշեցնենք, որ «Ռեալն» այսօր Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում հանդիպելու է «Սան Լորենցոյին»։