Իսրայելի ավիացիան ռմբակոծել է Գազայի հատվածի հարավային մասը: Այս մասին հայտնել է Haaretz-ը` հղում անելով ականատեսներին:
Զինվորականների տվյալներով՝ օդային հարվածները հասցվել են Խան-Յունիսում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքի վրա, որը պատկանում է ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը:
«Հրադադարից ի վեր Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավին հասցրած առաջին ավիահարվածից ոչ ոք չի տուժել»,- հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարության մամլո քարտուղարը։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Գազայի հատվածից հրթիռ էր բաց թողնվել, որն ընկել էր Իսրայելի հարավում գտնվող բաց դաշտի մեջ: Իսրայելում ենթադրում են, որ միջադեպի համար պատասխանատու էր ՀԱՄԱՍ-ը: