Միջազգային կոալիցիայի օդային հարվածները ոչնչացրել են «Իսլամական պետության» 40 զինյալի Իրաքի Մոսուլ քաղաքում: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»` հղում անելով EFE գործակալությանը:
Իրաքի իշխանությունների տվյալների համաձայն` հարվածները հասցվել են շաբաթ գիշերը` լեռնային տեղանքում։ Ինքնաթիռների թիրախը ծայրահեղականների խումբն էր, որոնք պատրաստվում էին հարձակում իրականացնել քրդական զինվորական ուժերի վրա։
Ամռանը «Իսլամական պետության» գրոհայինները Իրաքի հյուսիսում և արևմուտքում զգալի տարածքներ են գրավել, ինչպես նաև Սիրիայի տարածքի մի մասը: Միջազգային կոալիցիոն ուժերը օգոստոսից ի վեր ավիահարվածներ են հասցնում նրանց դիրքերին` իսլամիստների հարձակումը դադարեցնելու նպատակով: