«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է սկսել բանակցությունները հարձակվող Նեյմարի հետ` նոր պայմանագիր կնքելու հարցում համաձայնության գալու համար: Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն մի քանի հանդիպում է ունեցել ֆուտբոլիստի հոր հետ, ով նաև նրա գործակալն է:
Նեյմարի` «Բարսելոնայի» հետ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը, սակայն ղեկավարությունը և մարզչական անձնակազմը, գոհ լինելով բրազիլացու խաղից, ավելորդ խնդիրներից խուսափելու համար նրան ցանկանում են մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր առաջարկել:
Հավանական գործարքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: