Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման նախօրեին հայտնել է, որ Ղրղզստանին և հանրակցության երկրներին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև ընդհանուր ապագան: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով TASS-ին:
«Եվրասիական տնեսական միության երկրները ոչ թե պարզապես մեր տնտեսական գործընկերներն են, այլ նաև ոգով մեզ մոտիկ հարևաններ: Մենք ընդհանուր պատմություն ունենք, և ես վստահ եմ, որ նաև ընդհանուր ապագա»,- ընդգծել է Աթամբաևը:
Ղրղզստանի նախագահը նաև նշել է, որ առանց միասնական տնեսական տարածքի, հանրապետության համար դժվար կլինի, որովհետև չի կարելի վաստակել միայն վերաարտահանման հաշվին: