Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայությունը 100.000 ռուբլու չափով տուգանել է ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությանը: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով lenta.ru-ին:
«Google Inc.-ը ստիպված կլինի 100.000 ռուբլի վճարել Ռուսաստանի Դաշնության տարածքում որոնողական համակարգում ազարտային խաղերի գովազդ անելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ տվյալ գործի առնչությամբ հետաքննությունը սկսվել է 2014 թվականի աշնանը, երբ մի քաղաքացի բողոքել է ծառայությանը, որ որոնողական համակարգում կարելի է ազարտային խաղերի գովազդ տեսնել: