Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բարեկամությունը ԱՄՆ-ի հետ վտանգավոր է նրա համար: Այս մասին հայտնել է Росбалт.RU-ն:
«ԱՄՆ-ի հետ փորձել են բարեկամանալ Միլոշևիչը, Քադաֆին, Հուսեյնը: Նրանց ճակատագիրը հայտնի է: Այժմ ԱՄՆ-ում առաջարկում են «նոր հարաբերություններ» հաստատել Լուկաշենկոյի հետ: Փորձը վտանգավոր է»,- գրել է Պուշկովը Twitter-ի իր էջում:
Դեկտեմբեր 17-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Բելառուսը և Միացյալ Նահանգները վերջին տարիների ընթացքում ձեռք են բերել փոքր առաջընթաց երկկողմ հարաբերություններում: Ըստ նրա` ԱՄՆ-ն բաց է Բելառուսի հետ երկխոսության համար: