Կանադական Tekmira դեղագործական ընկերությունը 2015 թվականի սկզբում Գվինեա կմատակարարի սեփական արտադրության Էբոլայի դեմ պատվաստանյութը` սկսելով մարդկանց վրա կատարել այդ փորձարկումները։ Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով Ria.ru-ին:
Ըստ հայտարարության՝ մարդկանց վրա կլինիկական փորձարկումները կիրականացնի Օքսֆորդի համալսարանը, ներկա պահին հենց այդ նպատակների համար պատրաստ է դեղամիջոցի 100 դեղաչափ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ սննդի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը ղեկավարությունը թույլ էր տվել Tekmira-ի դեղամիջոցի մասնակի կլինիկական փորձարկումներ իրականացնել Էբոլա տենդի բուժման համար։