ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով Ria.ru-ին:
Փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ համաձայնագրին, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղթերի՝ կնքված Մաքսային միության շրջանակներում:
Նշենք, որ Մոսկվայում դեկտեմբերի 23-ի կեսօրին կմեկնարկի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ կհայտարարվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի ավարտի մասին: