Հայ գրոսմայստերները Ալ Էյնում
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը և Լևոն Բաբուջյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Նրանք կես քայլով են ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Գայոս Նիգալիձեից (Վրաստան): Հովիկ Հայրապետյանն ունի 3,5, Արման Փաշիկյանը, Մարիա Կուրսովան՝ 3-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Լիլիթ Գալոյանը, Մանուել Պետրոսյանը՝ 2,5-ական միավոր:
Հայ շախմատիստները Գրոնինգենում
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող օփենում երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Վահե Բաղդասարյանն ունի 1,5, Մհեր Հովհաննիսյանը՝ 1, Տիգրան Սիմոնյանը՝ 0,5 միավոր. տեղեկացնում է armchess.am-ը: