«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը իր կարծիքն է հայտնել Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին:
«Մեզ համեմատելը անարդար է: Նա գեղեցիկ է և ունի այնպիսի մազեր, ինչպիսին Ջոր Քլունին է: Կարծում եմ՝ նա հիանալի օրինակ է ծառայում, տիրապետում է 5 լեզվի և անընդհատ սովորում է սկզբում Բոբի Չարլթոնից, հետո Վան Գալից: Նա վճռական էր տրամադրված մարզիչ դառնալուն: Եվ սա այն դեպքում, երբ որպես ֆուտբոլիստ՝ նա ոչ մի խաղ չի անցկացրել: Այսպիսի այլ օրինակ չգիտեմ», –Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է BT Sport-ը: