Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին, անդրադառնալով «Ոսկե գնդակին», նշել է այն երեք ֆուտբոլիստների անունները, ովքեր, ըստ իրեն, արժանի են մրցանակին:
«Երեք հավակնորդների ցանկում ես կնշեի Մեսսիին, Լամին և Մասկերանոյին: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա Աշխարհի առաջնությունում մեծ հաջողության չի հասել: Կարծում եմ՝ մունդիալի տարում մրցաշարը կարևոր նշանակություն ունի մրցաշրջանի համար», — Չավիի խոսքը մեջբերում է Sport-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնում են Մեսսին, Ռոնալդուն և Նոյերը: