Ամերիկահայ նշանավոր մեկենաս ,միլիարդատեր Ջերարդ Գաֆեսչյանին պատկանող վիթխարի հավաքածուն կհանվի աճուրդի: Հավաքածուի մեջ մտնում են արվեստի գործեր, թանկարժեք քարեր ու մետաղներ, հնատիպ գրականություն: Աճուրդը կկայանա Դենվերում «Leslie Hindman» աճուրդասրահում: Ամենահամեստ հաշվարկենրով հավաքածուի մեկնարկային արժեքը կկազմի մեկ միլիոն դոլար: Հատկապես հետաքրքրություն են ներկայացնում ավելի քան 700 թանկարժեք միներալներն ու քարերը, որոնք բերվել են հավաքածուի համար մոլորակի ամենատարբեր անկյուններից: