Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը խիստ վիրավորվել է Բեյոնսեից իր և ռեփեր Քեյն Ուեստի հարսանեկանարարողությանը ներկա չգտնվելու պատճառով: Հիշեցնենք, որ Քիմի խոսքերով Բեյոնսեն համաձայնվել էր նույնիսկ լինել հարսնաքրոջ դերում, բայց արդյունքում անգամ հարսանիքին չի գնացել: Չնայած, որ հարսանիքն այլևս անցյալում է, Քիմը չի կարողանում ներել երգչուհու արարքը և անհարգալից վերաբերմունքը իր և իր ընտանիքի հանդեպ: Քիմը հայտարարել է, որ կների Բեյոնսեին միայն այն դեպքում, երբ երգչուհին հանրային կերպով ներողեւթյուն կխնդրի: Թե ինչ է մտածում այս ամենի մասին հայտնի երգչուհի Բեյոնսեն, դեռ պարզ չէ: Իհարկե, դժվար թե նա ուշադրություն կդարձնի գլամուրի թագուհու "ատելությանը" և դեռ հանրային կերպով ներողություն խնդրի նրանից