«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները քննարկումների արդյունքում որոշել են դեկտեմբերի 26-ին ժամը 11-ին հավաքվել գործարանի մոտ: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
«Բոլոր աշխատակիցներին կներկայացվի կառավարության պատասխանը, եթե այն կլինի, ապա երթով կգնան նախագահական նստավայր և ՀՀ նախագահին (կամ լիազորված անձին) կներկայացվի ստեղծված իրավիճակը` ակնկալելով խնդրի օրինական լուծում, այն է` մարել փետրվարի 6-ին կրճատվող աշխատակիցների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ»,-ասաց Անուշ Հարությունյանը և հավելեց, որ կներկայացվեն աշխատավարձի պարտքի մարման բոլոր հնարավոր ճանապարհները, որոնք առկա են և խիստ իրատեսական:
Վերջինս հայտնեց, որ գործարանի 2215 աշխատակից արդեն ստացել է աշխատանքից ազատման ծանուցագիր:
Գործարանի մամուլի խոսնակը հայտնեց նաև, որ ՀՀ կառավարությանն ուղարկված նամակը դեռ անպատասխան է` ակնկալելով, որ կառավարությունը կներկայացնի առարկայական լուծումներ: