Ղրիմի Պետխորհրդի պատգամավորները վերջնական ընթերցմամբ ընդունել են Հանրապետության մայրաքաղաքի մասին օրենքը: Այդ կարգավիճակն ստացել է Սիմֆերոպոլը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Օրենքը նախատեսում է, որ Ղրիմի մայրաքաղաքը Հանրապետության վարչական, քաղաքական, տնտեսական, մշակութային, պատմական, գիտական և կրթական կենտրոնն է:
Ղրիմի մայրաքաղաքի գործառույթների թվում ներառված է օբյեկտների և դաշնային ու ժողովրդավարական արժեք ունեցող հաստատությունների գործունեության ապահովումը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը: Օրենքը նախատեսում է Հանրապետության բյուջեից քաղաքին լրացուցիչ միջոցներ հատկացնել այդ գործառույթների իրականացման համար:
Չորեքշաբթի օրն ընդունված օրենքը չի բացառում, որ Հանրապետության մայրաքաղաքի կարգավիճակն ապագայում կարող է ստանալ Ղրիմի մեկ այլ քաղաք: