Կիսապաշտպան Կևին Կամպլը մեկնաբանել է իր տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա»:
«Կլոպին տեսել էի միայն հեռուստացույցով: Նա առանցքային նշանակություն ունեցավ իմ՝ «Բորուսիա» տեղափոխության գործում: Նա այն մասնագետն է, ով երեսիդ ասում է այն, ինչ մտածում է: Կլոպը դրական մարդ է և իր գաղափարներով վարակում է քեզ: Նրա հետ զրույցից հասկացա, որ թիմը շատ է հետաքրքրված իմ ծառայություններով»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Կամպլի՝ դորտմունդցիների հետ կնքած պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019թ: