Մոսկվայի միջազգային օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով տասնյակ չվերթներ են հետաձգվել: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:
«Վնուկովո» օդանավակայանի առցանց ցուցատախտակի համաձայն՝ այժմ հետաձգվել է 13 չվերթ: Մասնավորապես՝ հետաձգվել են «ЮТэйр»-ի և «Газпром авиа»-ի չվերթները Կրասնոդար, «Трансаэро»-ի չվերթները՝ Վիեննա, Բեռլին և Հռոմ, «Аэрофлот»-ի թռիչքը՝ Սանկտ Պետերբուրգ և «Վրացական ավիաուղիների» թռիչքը՝ Թբիլիսի:
«Դոմոդեդովոյում» ընդհանուր առմամբ ժամանման և թռիչքի է սպասում 77 չվերթ: Ինչպես հաղորդվում է՝ թռչել չի կարող 10 ինքնաթիռ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայում սպասվում է եղանակային պայմանների վատթարացում և ձյան ուժեղացում: