Yerevan, 02.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սվո Ռաֆը գերազանց գիտեր գողական օրենքները և դրանք խստորեն էր կիրառում

Newmag.am-ը գրում է. Երևան` հեղինակությունների քաղաք. ՄԱՍ 1 Սվո Ռաֆը գերազանց գիտեր գողական օրենքները և դրանք խստորեն էր կիրառում, ինչով էլ պայմանավորվեց նրա հետագա մեծ համբավը գողական աշխարհում: http://newmag.am/wp-content/uploads/2014/12/gox-868x445.jpg Ետպատերազմյան Հայաստանի ու մասնավորապես Երևանի մասին հսկայական գրականություն է ստեղծվել: Պատմաբաններն ամենայն մանրամասնությամբ պատկերել են 1945-ից հետո ընկած ժամանակի իրադարձությունները` կոմունիստական կուսակցության համագումարները, պլենումները, սոցիալիստական աշխատանքով ձեռք բերած հաջողությունները… Արվեստաբանները, գրականագետները, թատրոնի, կինոյի, կրկեսի տեսաբանները գրեթե սպառիչ սրստասխաններ են տվել այդ ժամանակների 15-20 տարվա նվաճումներին ու թերություններին: Հայ եկեղեցու ճշմարիտ ու կեղծ հավատացյալները մինչև վերջին անեծքը հայհոյել են անաստված երկրի ղեկավարներին ու սպասավորներին… Շատ, անչափ շատ բան է արվել, հատկապես 1988-ից հետո մինչև օրս: Սակայն երկրի և այդ երկրում ապրող մարդկանց էությանը պարզելու համար դեռ շատ բան կա անելու Ետպատերազմյան Երևանի ու Հայաստանի էության ամբողջացման համար ոչ ավելորդ ուրվագիծ է հեղինակությունների` իսկապես ճշմարիտ հեղինակությունների մասին խոսելը: Ազգն ու երկիրն առանց Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Շիրազի, Սևակի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի ու էլի մի քանի պայծառ մարդկանց պատկերելը մեծագույն անմտություն կլիներ: Այդպես է, ու ոչ ոք ժխտել չի կարող: Բայց մի՞թե կարելի է մոռանալ նրանց, ովքեր իսկապես հեղինակություններ էին և գրող, երաժիշտ, նկարիչ, արվեստի ոլորտի մարդ չէին, այլ… կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ: Գոնե Երևանի պատմությունը թերի կլիներ, եթե չհիշատակվեին Նորայր Թադևոսյանը (Դքի Նորո), Ռաֆայել Բաղդասարյանը (Սվո Ռաֆ) և մյուսները: 1945-1960-ականներին ամեն մի գող, ամեն մի գրպանահատ կամ ավազակ չէր, որ կարող էր համարվել հեղինակություն, և ամեն մի հեղինակություն չէր, որ պարտադիր պետք է հանցագործ լիներ: Սովետական բանտերով հարյուր հազարավոր հայեր են անցել, բայց շատ քչերն են «օրենքով գողի» կոչման արժանացել, առավել քչերը` դարձել հեղինակություն: Երկրորդ համաշխարհայինի վերջերին` 1944-45 թվականներին, Երևանի բնույթը, էությունը սկսվեց փոխվել: Գյուղական վայրերից, Գյումրիից, Վանաձորից, Գորիսից, Կապանից հսկայական թվով մարդիկ լցվեցին Երևան` մի կտոր հաց վաստակելու և իրենց ընտանիքները սովամահությունից փրկելու համար: Իհարկե, պահանջված թվով աշխատատեղ, առավել ևս` բնակության վայր չկար մայրաքաղաքում, թեև վերականգնվում էին գործարանները, նորերն էին կառուցվում: Դանդաղ, բայց սկսվեց նաև պետական բնակարանային շինարարությունը: Եվ մարդիկ, ովքեր մի կերպ աշխատանք էին գտնում շուկաներում կամ արհեստանոցներում, բնակվում էին գրեթե ոչ մի կոմունալ հարմարություն ունեցող բարաքներում, տախտակներից ու ստվարաթղթից շինված տնակներում: Հասկանալի է, որ այդպիսի ապրելակերպ ունեցող մարդկանց շրջանում քիչ չէին փողոցային կռիվները, «հաշիվ մաքրելը», գողությունները: Կարևոր էր նաև, թե որ քաղաքից կամ շրջանից էին եկել այդ մարդիկ: Եթե ապարանցիները և քյավառցիները կարողանում էին իրար հետ լեզու գտնել (որովհետև նրանց պապերը ժամանակին եկել էին Արևմտյան Հայաստանի նույն տարածքից), ապա լենինականցիները (գյումրեցիները)` հատկապես Լենինականի մերձակա գյուղերից եկածներն, այնքան էլ հեշտ չէին համակերպվում իրենց նոր հարևանների հետ: Ես երբեք չեմ մոռանա Սպանդարյան (այժմ Արամի) փողոցում գտնվող մեր բակը, շատ փոքր տարածքի վրա 12 ընտանիք էր ապրում: Այստեղ էին ապրում ղարաբաղցի կենսաբանության դոկտորի, թիֆլիսցի հաշվետար Սերոբի և նրա չքնաղագեղ կնոջ` Սվետայի, հոկտեմբերյանցի ոսկերիչ Հակոբի, երևանցի Լիպոյի ընտանիքները: Քառասունհինգ-հիսուն տարեկան մի մարդ կար` Միշան, ով, ասում էին, հեղինակություն է` «ավտարիտետ»: Չեմ կարող ասել` նա «օրենքով գո՞ղ» էր, բանտում եղե՞լ էր, բայց որ հարգված մարդ էր, ամբողջ փողոցը գիտեր և հարգում էր նրան: Այդ ժամանակների Երևանի, հեղինակությունների մասին ես զրուցել եմ շատ մարդկանց հետ: Չէի ասի, թե նրանք բոլորը ճիշտ տեղեկություններ են հաղորդել: Բայց եղել են մարդիկ, որոնց խոսքը հավաստի եմ համարել: Այդպիսի զրուցակից է եղել պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Լավրենտի Աշոտի Բարսեղյանը: Որպեսզի համոզված լինենք նրա խոսքի ճշմարտացիությանը, պարոն Բարսեղյանի հարուստ կենսագրությունից մեկ-երկու փաստ նշեմ: Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո Լավրենտի Բարսեղյանը 1959 թվականին ընտրվել է կոմերիտմիության Երևանի Սպանդարյսւնի շրջկոմի 1-ին քարտուղար, 1964-67 թվականներին ժողդեպուտատների Երևանի քաղխորհրդի պատգամավոր էր ու Երևանի քաղխորհրդի գործկոմի քարտուղար: Հասկանալի է, որ նա, գործի բերումով, մոտ է եղել այն ոլորտին, որի մասին զրուցում էինք:

Եվ այսպես, ինչպիսի՞ն էր Երևանը 1945-60 թվականներին:

«Երևան» հյուրանոցում էր ապրում արտիստ, թարգմանիչ Արման Կոթիկյանը (նրան ենք պարտական էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժըրակի» հիանալի թարգմանության համար): Մեծ պատիվ էր Աբովյան փողոցում հանդիպել Ավետիք Իսահակյանին կամ Դերենիկ Դեմիրճյանին… Հիացմունք էիր ապրում, երբ տեսնում էիր Երևանի սիրուն կանանց` «Մադամ սուլֆիդինին», Խալով Ժենյային, թեթև արդյունաբերության նախարար Նարմիկ Դարբինյանի կնոջը` Էլզային, մի անթարգմանելի դող էր անցնում մարմնովդ, երբ տեսնում էիր Մատենադարանի Եվային…

Տղամարդի՞կ…

էդվարդ Մանուկյանը` պարի պետական անսամբլի էդվարդ Մանուկյանը, Կիևյան փողոցում գտնվող քյաբաբնոցի Անուշը, որն իր պատրաստած քյաբաբով չէր, որ հայտնի էր, միլիցիոներ Անդոն, Փուրթուլը, Կարաբալան… Սրանցից ամեն մեկի մասին կարելի է մի հրաշալի գիրք գրել, եթե գրիչ ունես, մաքուր հոգի և գեղեցիկը տեսնելու կարողություն: Այս մարդկանց հետ, այս մարդկանց կողքին ապրում էին նաև հեղինակությունները, մարդիկ, որոնց «գող» էին կոչում: Բայց այս հասկացությունը ոչ միայն վախ էր ներշնչում, այլև հարգանք: Պատերազմից հետո Երևանում հայտնի էին Քարհանքի Աբոն, միլիցիոներ Անդոյի որդին` Քյոռվա Հակոբը, Կապիկ Վանիկը: Հայտնի էր Հուսիկը, որն ավելի շատ նման էր ուսուցչի կամ մարզիկի, նա խիստ մոդեռն էր հագնվում և սիրում էր կնոջ` Վիոլետայի (Վիկայի) հետ երեկոյան ժամերին շրջել Աբովյան փողոցում: Յուրիկ Երվանդիչը հեղինակություն էր: Հեղինակություններ էին Սպարտակ Բզնունին, Չարխի Հենրիկը, որը գողության էր գնում միլիցիայի գնդապետի համազգեստով, Մգլոն, Կոլյան, Սիրուն Ֆելոն… Երևանում և Հայաստանում հայտնի անուններ էին Ավետը, մարտունեցի Մակեդոնը, Անդոն` Բջնիից, Շամշադինի շրջկոմի քարտուղարի տղան` Կիրիկը… Երևանում շատ բան փոխվեց, երբ քաղաքի միլիցիայի վարչության պետ նշանակվեց Ավետիքովը: Նա պատերազմի տարիներին կռվել էր հայկական Թամանյան դիվիզիայի կազմում, հասել Բեռլին: 1957 թվականին նա աշխատանքի անցավ ՀԽՍՀ հասարակական կարգի պահպանության նախարարությունում, ապա նշանակվեց Երևանի միլպետ: Իր հետ նա բանակային մի քանի սպաներ էր բերել, որոնցից մեկը Միխայիլ Եսայանն էր (քրեական հետախուզության պետը): Ավետիքովը տեսնում էր, որ միայն նախարարության կամ Երևանի միլիցիայի վարչության աշխատակիցների ուժերով չի կարողանա պայքարել հանցագործների դեմ, առավել ևս, որ 1957-ին Հոկտեմբերյան հեղափոխության 40-ամյակի առիթով համաներում էր հայտարարվել, և ԽՍՀՄ հազարավոր բանտերից ու գաղութներից` ուղղիչ-աշխատանքային հաստատություններից ազատ էին արձակվել միլիոնավոր բանտարկյալներ: Նրանց մի մասն, իհարկե, վերադարձել էր տուն` Հայաստան, և հաստատվել հիմնականում Երևանում: Համաներումով ազատվածների հանդեպ մեծ անվստահություն կար, նրանց աշխատանքի չէին վերցնում: Հասկանալի է, որ այս մարդիկ նույնպես ապրել էին ուզում: Ստիպված դիմում էին հանցագործության: Ավետիքովը որոշեց հանցագործների դեմ պայքարել թաղային հեղինակությունների միջոցով: Ինչպես աշխարհի ամեն մի քաղաքի ամեն մի փողոց, ամեն թաղամաս ունի մեկ-երկու հեղինակավոր մարդ, երիտասարդ, ուժեղ տղաներ, ովքեր վերահսկում են թաղամասի կամ փողոցի կարգուկանոնը: Պարտադիր չէ, որ նրանք կրիմինալ աշխարհից լինեն: Ահա այդպիսի ուժեղ ու հեղինակավոր տղաներին Ավետիքովը հրավիրեց իր մոտ, խոստումներ տվեց, որ նրանց կյանքը չի վտանգվի: Այս երիտասարդներից խմբեր կազմեցին, որոնց անդամները կոչվեցին «Երիտասարդ գվարդիականներ»: Այս գվարդիականները միջթաղային, միջփողոցային կռիվներ էին մղում իրենց տեղը հաստատելու և բանտերից դուրս եկածներին ազատության ոլորտներից դուրս մղելու համար: Ուժեղ, առավել կազմակերպված գվարդիաներից էին Կոնդինը, որը ղեկավարում էր Պապուկ Ռազմիկը (հետո նա դարձավ տնտեսական խոշոր աշխատող, ընդհուպ Երևանի շամպայնի գործարանի ու առևտրական խոշոր կազմակերպության տնօրեն): Այդպիսի գվարդիաներից էր Նալթանդյան փողոցի գվարդիան, որի ղեկավարը Ժոժոն էր` Կաուչուկի գործարանի Ժորան: Երրորդ մասում Սքեի ղեկավարած գվարդիան էր հզոր… Գվարդիականների առաջին մեծ ընդհարումը տեղի ունեցավ 1958 թվականին: Ալավերդյան (այժմ Հանրապետության) փողոցի գվարդիականները, որոնց ղեկավարում էին Ֆանֆանը և Ճոռոն, հարձակվեցին Նալբանդյան փողոցի տղաների վրա: Սրանք օգնություն խնդրեցին հեղինակություններից` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության դասախոս, գիտությունների թեկնածու Գեորգի Կարապետյանից և Եղվարդի գիտաարտադրական կայանի տնօրեն, գիտությունների թեկնածու Ռազմիկ Պետրոսյանից, որի եղբայրը` «Քիթ» Ռաֆիկը, «օրենքով գող» էր: Սրանց տղաներն էլ հարձակվեցին Ֆանֆանի և Ճոռոյի ղեկավարած գվարդիայի տղաների վրա ու հաղթեցին: Պարզվեց` գվարդիականներն ավելի ուժեղ են և ավելի մեծ ազդեցություն ունեն, քան գողերը… … Երևանի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող Կենտրոնական ունիվերմագի ապակիներին 1950-60-ական թվականներին հաճախ լուսանկարներ էին կախվում` հասարակական կարգը խանգարողների, հատկապես գրպանահատների լուսանկարներ: Ավելին, գրպանահատության ժամանակ բռնվածների գլուխները խաչաձև խուզում էին և բաց թողնում: Այս խուզվածները փողոց դուրս գալ չէին կարող, որովհետև նրանց ետևից կկանչեին’ «ջեբկի՜րը, ջեբկի՜րը եկավ…»: Խորհրդային միլիցիայի պայքարի ձևերից մեկն էր սա: Հասարակության կարծիքը հաշվի էր առնվում: Ոչ ոք չէր ցանկանում խայտառակ լինել: Հայաստանի ու Երևանի 1950-60-ական թվականների կրիմինալ աշխարհի մասին բավական հետաքրքիր գիրք ունի Լևոն Սողոմոնյանը, որին հանդիպեցի 2005 թվականին, Երևանի իր տանը: Նա Ռաֆայել Բաղդասարյանին` Սվո Ռաֆին առնչվող մի դեպք ներկայացրեց, որն էականորեն բացատրում է 50-ականների մթնոլորտը.
Գողական աշխարհում Ռաֆիկը դեռ 1950 թվականին անուն հանեց որպես «սխալ բռնող»: Նա գողերի սխալները նկատելուն պես նրանց փչացնում էր, այսինքն` նման գողերին հեռացնում էր գողական աշխարհից, որովհետև նման մարդն իրավունք չուներ գողի անուն կրել,- ասում է Լևոն Սողոմոնյանը և հավելում:- Չեմ կարծում, որ Խորհրդային Միության մասշտաբով որևէ մի այլ գող այդքան գողեր փչացրած լիներ, որքան Ռաֆիկը: Նա գերազանց գիտեր գողական օրենքները և դրանք խստորեն էր կիրառում, ինչով էլ պայմանավորվեց նրա հետագա մեծ համբավը գողական աշխարհում:
Լևոն Սողոմոնյանը ևս մեկ-երկու փաստ է ներկայացնում Ռաֆայել Բաղդասարյանի կենսագրությունից: Վերջինս լուրջ հակամարտությունների մեջ էր կրիմինալ աշխարհում անուն ձեռք բերած մի քանի անձանց, հատկապես Մգլոյի հետ: Այո’, 50-ականների Երևանը մի բարդ խառնարան էր, և այդ խառնարանում բնավ էլ երկրորդական դեր չէին խաղում կրիմինալ աշխարհի հեղինակությունները, ովքեր փորձում էին իրենց ոլորտի վարկը բարձր պահել: Դրանց մեջ Ռաֆայել Բաղդասարյանը՝ Սվո Ռաֆը, մի ուրույն երևույթ էր: - Պատերազմից հետո Երևանում մեծ հեղինակություն ուներ Մգլոն, որի խոսքն անցնում էր գողերի մոտ,- հիշում է Լևոն Սողոմոնյանը:- Այդ ժամանակ Սվոն` Ռաֆը, վերադարձավ աքսորավայրից: Եվ դա ինչ-որ չափով ազդեց Մգլոյի և նրա կողմնակիցների վարկի վրա: Մգլոյականները հաճախ էին խախտում գողական օրենքները: Իսկ Ռաֆիկին այս ամենը դուր չէր գալիս: Նա, իհարկե, չէր խառնվում Մգլոյի ու նրա կողմնակիցների գործերին, բայց երբ գողական օրենքների խախտումները բացահայտ էին դառնում ու որևէ կերպ ազդում էին շրջապատի վրա, Սվոն ստիպված միջամտում էր: Լևոն Սողոմոնյանի խոսքը փոքր-ինչ բացելու համար մի ճշմարտություն կրկնենք: Խորհրդային միության առաջին իսկ տարիներից ստեղծված գողական աշխարհը վարքի հատուկ կանոններ էր մշակել: Գողական աշխարհի ներկայացուցիչները ԶԱԳՍ-ով կամ եկեղեցով ամուսնանալու իրավունք չունեին, նրանք պետք է չծառայեին խորհրդային բանակում, պետք է չաշխատեին պետական հիմնարկներում, երբեք, ոչ մի դեպքում, նույնիսկ որպես վկա պետք է չստորագրեին քննչական կամ միլիցիայի որևէ արձանագրություն: Կային նաև բարոյական նորմեր, որոնք առավել հարգի էին Հայաստանի և հայ կրիմինալ աշխարհում: Այս ոլորտի մարդիկ խորին հարգանք պետք է ունենային իրենց «գործընկերոջ» կնոջ և երեխաների նկատմամբ: Սվո Ռաֆն ավանդույթների, այս սովորությունների պահպանման համար ամեն ինչ անում էր և թույլ չէր տա որևէ շեղում, ով էլ լիներ խախտողը: 1950-70-ական սերնդի այս ոլորտի մարդկանց հետ զրուցելիս երբեմն, խոսքի արանքում, սպրդում են կարծիքներ, ըստ որոնց` Սվո Ռաֆը Մգլոյի և մգլոյականների հետ անհաշտ լինելու լուրջ պատճառներ ուներ: Սա նուրբ և բազմակողմանի ոաումնասիրության հարց է, որը մենք փորձել ենք անել 1940-90-ական թվականներն ընդգրկող «Ետնաբակերի տիրակալները» նոր գրքում: Հեղինակ` Սերգեյ Գալոյան
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates