1,57 միլիոն յուան (256 հազար դոլար) գումարի փոխհատուցում է ստացել այն չինացին, որը 16 տարի բանտում է նստել դատական սխալի պատճառով: Գուանդունի նահանգի (Հարավային Չինաստան) ժողովրդական դատարանը փոխհատուցման փաստաթուղթ է տվել Սյույ ազգանվամբ տուժած քաղաքացուն և նրանից պաշտոնական ներողություն խնդրել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Չինաստանի զանգվածային լրատվամիջոցներին:
Սյույը երկամյա հետաձգմամբ մահապատժի էր դատապարտվել 1998 թվականին՝ 19-ամյա աղջկա բռնաբարման և սպանության մեղադրանքով: Ավելի ուշ դատավճիռը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ: Սյույը բազմիցս վճռափոխության գանգատներ է տվել, սակայն սոսկ 2007 թվականին է գործն ուղարկվել լրացուցիչ քննության: Եվ միայն այս տարի է դատավճիռը չեղյալ հայտարարվել՝ որպես չապացուցված, հաղորդել է ՏԱՍՍ-ը: